Նավթի համաշխարհային գները նվազել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեկ բարելի դիմաց Brent տեսակի նավթի գինը 33 դոլարից նվազել է՝ չինական շուկայում փլուզման և ԱՄՆ նավթային պաշարների աճի պատճառով, գրում է Gazeta.ru-ն: Այս մասին են վկայում աճուրդի տվյալները:

Նյու Յորքի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի փետրվարյան ֆյուչերսները նվազել են 4 %-ով՝ կազմելով մինչև $32,86՝ մեկ բարելի դիմաց:

Նախօրեին ԱՄՆ էներգետիկայի նախարարությունը հայտնել էր, որ մեկ շաբաթվա ընթացքում մինչ հունվարի 1-ը բենզինի պաշարներն աճել են 10,6 բարելով: Սա գերազանցել է վերլուծաբանների սպասելիքները, ովքեր ցուցանիշների աճ էին կանխատեսում՝ մինչև 1,8 մլն բարել:




Լրահոս