Մադրիդի «Ռեալ»-ի և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն լավագույն մարզչի ընտրության ժամանակ նախապատվությունը տվել է Կառլո Անչելոտիին:
Իտալացի մարզիչը ռուսական ակումբից հեռացվել էր 2015 թվականին, ապա հայտնի էր դարձել, որ կգլխավորի «Բավարիա»-ն: Ռոնալդուն հայտարարել էր, որ կարոտում էր Անչելոտին և նրան համարում է հիանալի մարդ ու մարզիչ: Երկրորդ հորիզոնականում Ռոնալդուն ընտրել էր Ժոզե Մոուրինյոին:
Ինչ վերաբերում է Լիոնել Մեսսի ընտրությանը, ապա առաջին տեղը նա վստահել է Լուիս Էնրիկեին, երկրորդը` Խորխե Սամպաոլիին և երրորդը` Դիեգո Սիմեոնեին: Հիշեցնենք, որ 2015 թվականի գլխավոր մարզիչ ճանաչվեց Լուիս Էնրիկեն: