Արմավիր ՔԿՀ-ում տեղի ունեցած ինքնասպանության դեպքի մասին պաշտոնական տեղեկություն չի տարածվել. ՀՔԱՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հաղորդագրություն է տարածել, որով տեղեկացնում է Արմավիր ՔԿՀ-ում տեղի ունեցած ինքնասպանության դեպքի մասին, որի մասին, սակայն, պաշտոնապես չի հայտնվել:

ՀՔԱՎ-ի տարածած հաղորդագրությունը` ստորև.

«2016 թվականի հունվարի 11-ին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ են դիմել 2016 թվականի հունվարի 4-ին «Արմավիր» ՔԿՀ-ում մահացած 21 տարեկան Անզոր Կարապետյանի հարազատները։ ՔԿՀ-ից հայտնել են, որ Ա․Կարապետյանը ինքնասպանություն է գործել։

Հարազատները պնդում են, որ ինքնասպանություն գործելու մասին տեղեկությունը արժանահավատ չեն համարում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որը Անզոր Կարապետյանը և ուժեղ կամքի տեր անձնավորություն է եղել, և որևէ պատճառ չկար նման քայլի դիմելու համար։ Նաև վկայակոչում են դիակի դիահերձման ժամանակ մարմնի վրա բռնության հետքերի և ներքին օրգանների վնասվածքների մասին, որոնք հերքում են ինքնասպանության վարկածը»:




Լրահոս