Ինչպես հայտնում է Guardian-ը, 69 տարեկան հասակում մահացել է բրիտանացի դերասան Ալան Ռիքմանը:
Պարբերականը նշում է, որ դերասանը մահացել է քաղցկեղից:
Ռիքմանին մեծ ճանաչում է բերել պրոֆեսոր Սեվերուս Սնեյպի դերը Հարի Փոթերի մասին ֆիլմում: Նա նաև հայտնի է «Պինդ ընկույզը», «Ռոբին Հուդ», «Պարֆյումեր, մի մարդասպանի պատմություն» և շատ այլ ֆիլմերում դերակատարումներով: