Մայիսի 20-ին, ժամը 19.00-ին, ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները բաժին են հրավիրել 1991թ. ծնված Գագիկ Ղ.-ին: Պարզվել է, որ մայիսի 17-ին, ժամը 19.00-ի սահմաններում, նրան Սուրենավան գյուղում վիճաբանության ժամանակ ծեծի են ենթարկել եղբայրներ` 1982թ. ծնված Գևորգ Ղ.-ն և 1975թ. ծնված Գեղամ Ղ.-ն: Ոստիկանությունից հայտնեցին, որ Գագիկ Ղ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր: Անցկացվում է հետաքննություն:
Ծեծկռտուք՝ Սուրենավան գյուղում
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ