Ձյուդոյի Հայաստանի պատանեկան առաջնությունը խոզի գրիպի պատճառով հետաձգվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ձյուդոյի Հայաստանի ֆեդերացիայի պաշտոնական կայքը նորություն է հրապարակել, որն առնչվում է մարզաձևի առաջիկա պատանեկան առաջնության հետաձգմանը:

«Հաշվի առնելով Հանրապետությունում խոզի գրիպի սրացման դեպքերի ավելացումը, ինչպես նաև մի շարք մարզադպրոցներում մարզումների դադարեցումը՝ ՀՁՖ-ն որոշում ընդունեց նախօրոք հայտարարված 2016 թվականի հունվարի 23-ին տեղի ունենալիք ՀՀ պատանիների առաջնությունը հետաձգել մինչև 2016 թվականի փետրվարի 25-26-ը:

Կապված ՀՀ պատանիների առաջնության հետաձգման հետ՝ կհետաձգվեն նաև օրացույցային պլանով նախատեսված պատանիների մյուս միջոցառումները ևս»,- գրված է հայտարարությունում:




Լրահոս