«Ֆլեշ»-ը խոշոր հրդեհից հսկայական վնաս է կրել. այրվել է 700 տոննա բենզին (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ֆլեշ» ՍՊԸ-ի պահեստում այսօր բռնկված հրդեհից ամբողջությամբ այրվել է 1 ռեզերվուար՝ մոտ 700 տ. տարողությամբ պահեստավորած բենզինով: Այս մասին Armlur.am-ը տեղեկանում է ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Հիշեցնենք, որ այսօր ՏԿԱԻՆ ժամը 12.48-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արին Բերդ փողոցի թիվ 4/2 հասցեում գտնվող «Ֆլեշ» ՍՊԸ-ի պահեստում:

Դեպքի վայր են մեկնել տասը մարտական հաշվարկ, ՃԿԱԿ օպերատիվ խումբը, ԱԻԱԽ-ն, «Հարավ-կովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին պատկանող հրշեջ գնացքը և մեկ ավտոսանդուղք: Հայտարարել է հրդեհի բարդության «3-րդ աստիճան»:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արցախի պողոտայի թիվ 42 հասցեում գտնվող «ՖԼԵՇ» ՍՊԸ-ին պատկանող ՎՔՆ բազայում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.47-ին, մարվել` 13.51-ին: Հրդեհից ամբողջությամբ այրվել է 1 ռեզերվուար՝ մոտ 700 տ. տարողությամբ պահեստավորած բենզինով:

fl

fl3

fl4

fl5

flesh




Լրահոս