ՉԻ. Գեներալ Մանվելի մարդիկ Էջմիածնում հաշվեհարդար են տեսել հերթական անցանկալի մեքենայի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“ՉԻ” տեղեկություններով` նախօրեին Էջմիածին քաղաքի Կենցաղի տան մոտ, որտեղ Աժ գեներալ պատգամավոր Մանվել Գրիգորյանր սեփական ստրիպտիզ-ակումբ ունի, կրկին մի քաղաքացու ավտոմեքենայի անվադողեր են պատռել: Թերթը հիշեցնում է, որ ինքն անդրադարձել էր այն փաստին, որ Մանվելի մարդիկ մայիսի 5-ին էլ պատառոտել էին մեկ այլ քաղաքացու արտասահմանյան ավտոմեքենայի անվադողերը, քանի որ գեներալը ինքն է որոշում, թե ով որտեղ պետք է կանգնեցնի իր մեքենան: “Փաստորեն անցանկալի վարորդների ավտոմեքենաների հետ հաշվեհարդար տեսնելը Էջմիածնում “ավանդույթ” է դարձել, այն տարբերությամբ, որ այս անգամ գեներալ Մանվելը անձամբ է պատռել ավտոմեքենայի անիվները, իսկ 60-ամյա տղամարդու ավտոմեքենան` “Micybishi”-ն մի փոքր ավելի էժանագին է եղել մյուս մեքենայից”,- գրել է “ՉԻ”-ն:




Լրահոս