«Ֆսյո, ես ձեզնից նեղացած եմ, որտեւ ասեցիք՝ էլ Ձեզի հարց չենք տալու, մարդ ենք սպասում, ես էլ նեղացել եմ»:
Սամվել Ալեքսանյանը լրագրողներից իրականում պետք է նեղանա: Բա նեղանալու բան է: Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանից ԱԺ պատգամավոր ընտրված մարդը վեր է կացել, առավոտյան շուտ եկել է աշխատանքի՝ սպասումներով ու հույզերով, բայց որեւէ մեկը հարց չի տալիս: Բա դա շնո՞րհք է: Այդ ի՞նչ կարեւոր հարցեր կային, որ ուրիշները կարող էին պատասխանել, իսկ ինքը՝ ոչ: Իսկապես որ երկրում անարդարության մթնոլորտ է ձեւավորվել: Մարդն այդքան մտերիմ է լրագրողների հետ, իսկ նրանք էլ մի ուրիշ օլիգարխ են տեսնում, Լիմինդրիչին մոռանում են: Ինչպես ասում են մեր պապերը, աշխարհ-աշխարհ, անաստված աշխարհ: