Փլուզվել է տան տանիքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մայիսի 27-ին` ժամը 15.25-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Սրբ. Հովհաննես փողոցի թիվ 23 տան տանիքը փլուզվել է (50քմ) և վնասվել է հարևանի տան պատը: Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը: Դեպքի մասին տեղյակ են պահվել Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետը, շինարարության և բարեկարգման վարչության պետի տեղակալը և կենտրոն վարչական շրջանի ղեկավարի տեղակալը: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: Հայտնում են ԱԻՆ-ից։ 




Լրահոս