ԲՀԿ խմբակցության ներսում լուրջ կրքեր են հասունանում: Թեեւ ԲՀԿ-ն որոշել էր դեմ քվեարկել «նոր» կառավարության ծրագրին, սակայն խմբակցության ոչ բոլոր պատգամավորները ենթարկվեցին այդ որոշմանը: Գրիգորի Մարգարյանն (Բելաջիոյի Գրիշ) ու Հարություն Ղարագյոզյանը (Կարամելի Հարութ), օրինակ, չեն մասնակցել քվեարկությանը: Ավելին, նրանք, իմանալով խմբակցության որոշման մասին, քվեարկությունից առաջ դուրս են եկել դահլիճից, որպեսզի կառավարության ծրագրին «դեմ» չքվեարկեն: Այս իրողությունն առաջացրել է ԲՀԿ-ականներից շատերի զայրույթը: «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ այդ պատգամավորների վարքագիծն առաջիկայում կքննարկվի կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի մոտ: Ի դեպ, նշենք, որ նախորդ գումարման խորհրդարանում Ղարագյոզյանը եղել է ՀՀԿ խմբակցության անդամ, իսկ Մարգարյանը՝ ՕԵԿ: Հիմա նրանք ԲՀԿ-ում են: «Ժողովուրդ»-ը փորձեց Մարգարյանից պարզել, թե ինչու չի մասնակցել քվեարկությանը: Պարզվեց՝ նա շտապ գործով է դուրս եկել ԱԺ դահլիճից ու երբ վերադարձել է, քվեարկությունն արդեն ավարտված է եղել:
Այսպիսով՝ Գագիկ Ծառուկյանի «այլընտրանքային» դիրքորոշումն անհասկանալի է անգամ հարազատ կուսակիցների մեծ մասի համար: Նրանք որեւէ կերպ չեն հարմարվում իշխանությանը դեմ գնալու` որոշ ԲՀԿ-ականների մտադրության հետ: Եվ, ըստ ամենայնի, ԲՀԿ-ի ներսում երկատվածության նոր դրսեւորումներն իրենց երկար սպասել չեն տա:
ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ԽՈՍՔԸ «ԳԵՏՆՈՎ ԵՆ ՏՎԵԼ»
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ