ՀԱՍՏԱՏՎԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Համաշխարհային բանկի տնօրենների խորհուրդը մայիսի 23-ին հաստատել է «Ոռոգման համակարգերի արդիականացման ծրագրի» ներքո 30 միլիոն ԱՄՆ դոլար վարկի հատկացումը Հայաստանին: Այս ծրագիրը կօժանդակի ՀՀ կառավարության շարունակական աշխատանքներին, որոնք ուղղված են չորս թիրախային ոռոգման համակարգերի միջոցով արդյունավետ, ոչ ծախսատար եւ կայուն ոռոգում ապահովելուն` սպառելով ավելի քիչ էներգիա եւ ջուրը սպառողներին ժամանակին հասցնելով: Ծրագրի ընդհանուր ֆինանսավորումը կազմում է 37,5 միլիոն ԱՄՆ դոլար, որից 7,5 մլն ԱՄՆ դոլարը հատկացնում է ՀՀ կառավարությունը: Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի այս նպատակային ներդրումային վարկն ունի 30 տարի մարման ժամկետ եւ 5 տարվա արտոնյալ ժամանակաշրջան:




Լրահոս