«Զվարթնոց» օդանավակայանի շրջանառությունը 2015 -ին նվազել է մոտ յոթուկես միլիոն դոլարի չափով. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՔԱԳՎ հրապարակած տվյալների համաձայն՝ 2015 թվականին «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանների ուղևորաշրջանառությունը կազմել է 1 մլն 919 հազար մարդ։ Այս ցուցանիշը նախորդ՝ 2014 թվականի տվյալից պակաս է 164 հազարով։ Ի դեպ, ուղևորաշրջանառության անկումը գրանցվել է միայն «Զվարթնոց» օդանավակայանի դեպքում՝ 165 հազար ուղևոր։ Այսինքն՝ստացվում է, որ «Զվարթնոցի» շրջանառությունը 2015 թվականին, 2014-ի համեմատ, նվազել է մոտ յոթուկես միլիոն դոլարի չափով։

Նշենք նաև, որ տարվա ընթացքում նշված օդանավակայաններով մեկնած և չվերադարձած ուղևորների թիվը կազմել է մոտ 11 հազար։ Կարող ենք ասել, որ եվրոպական երկրներ արտագաղթած ՀՀ քաղաքացիների տարեկան թիվը, որպես կանոն, 10-ից 15 հազար մարդու սահմաններում է լինում։ Իսկ ԱՊՀ Երկրներ կամ ավելի կոնկրետ ՈԴ արտագաղթողները հիմնականում նախընտրում են ավտոբուսից օգտվել։ Այսինքն՝ արտագաղթի ընդհանուր թիվը հայտնի կլինի սահմանահատումների ամփոփ տվյալները հրապարակելուց հետո»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս