այաստանի կրթության եւ գիտության նախարարությունը հայտարարում է բաց մրցույթ “Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիա”-ի ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:
“Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիա” պետական ոչ առեւտրային կազմակերպության ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ունեն`
ա) գիտամանկավարժական աշխատանքի փորձ,
բ) գիտությունների դոկտորի գիտական աստիճան եւ (կամ) պրոֆեսորի գիտական կոչում,
գ) ձեռնարկատիրական կամ կառավարման ոլորտի առնվազն երեք տարվա կամ առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ,
դ)ռեկտորի պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն (այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, կրթության եւ գիտության ոլորտի Հայաստանի Հանրապետության օրենսդրություն եւ այլ իրավական ակտեր),
Հավակնորդը պարտավոր է ներկայացնել համալսարանի զարգացման եւ բարեփոխման հայեցակարգ (հիմնադրույթներ):
Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետեւյալ փաստաթղթերը`
ա) գրավոր դիմում(ՀՀ ԿԳ նախարարի անունով),
բ) երկու լուսանկար 3×4 չափսի,
գ) աշխատանքային գրքույկի պատճենը,
դ) ինքնակենսագրություն,
ե) բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը,
զ) կադրերի հաշվառման անձնական թերթիկը (լրացված),
է) տեղեկանք մշտական բնակության վայրից,
ը) գիտությունների դոկտորի աստիճանի եւ (կամ) պրոֆեսորի գիտական կոչումը հավաստող փաստաթուղթ,
թ) բնութագիր վերջին աշխատավայրից (եթե կազմակերպությունը չի լուծարվել),
ժ) զինվորական գրքույկ կամ զինապարտության մասին փաստաթուղթ:
Մրցույթին մասնակցելու համար դիմումները (փաստաթղթերը՝ բնօրինակներով) ներկայացնել 2013թ. հունիսի 5-ից մինչեւ հուլիսի 4-ը, ժամը՝ 1000-ից 1300-ը (բացի շաբաթ եւ կիրակի օրերից), Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարության անձնակազմի կառավարման վարչություն: Հասցեն` ք. Երեւան, Գլխավոր պողոտա, Կառավարական տուն 3, հեռախոս` 583-483:
Մրցույթը տեղի կունենա 2013 թվականի հուլիսի 16-ին, ժամը 1200-ին, Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայի շենքում: