Մայիսի 15-ին`ժամը 22:00-ի սահմաններում, Բնապահպանության էկոլոգիայի տեսուչ Տիգրան Մելիքյանը Վանաձոր քաղաքի Բաղրամյան փողոցի վրա գտնվող “Գանձակ” սուպերմարկետի մոտ մի խումբ անձանց ներկայությամբ վիճաբանության մեջ էր մտել Լոռու մարզի Ահնիձոր գյուղի բնակիչ, 34-ամյա Թովմա Մաթևոսյանի հետ, այնուհետև սուր կտրող-ծակող առարկայով հարվածել էր Թ. Մաթևոսյանի կրծքավանդակի ձախ մասին: Վիրավորը տեղափոխվել էր Վանաձորի հիվանդանոց, որտեղ մահացել էր: “ՉԻ” տեղեկություններով` Վանաձորում շրջանառվում են լուրեր առ այն, որ Տիգրան Մելիքյանը սպանությունից ժամեր առաջ, ներկայանալով ոստիկանության համապատասխան ստորաբաժանում, ուր պահվում է բնապահպանական տեսչության տաբելային զենքը, փորձ է արել վերցնել իր ատրճանակը, սակայն ոստիկաններին չի ներկայացրել բավարար հիմնավորում, որ պաշտոնական պարտականությունների կատարման համար է պահանջում զենքը և մերժում է ստացել:
Շարունակությունը “Չորրորդ ինքնիշխանություն” օրաթերթի այսօրվա համարում