Իսպանիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Իսպանիայի Սենատի նախագահի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 28-ին Իսպանիայում ՀՀ դեսպան Ավետ Ադոնցը հանդիպում ունեցավ Իսպանիայի Սենատի նախագահ Պիո Գարսիա-Էսկուդերոյի հետ: Դեսպան Ադոնցը շնորհավորեց Պիո Գարսիա-Էսկուդերոյին Իսպանիայի Սենատի նախագահի պաշտոնը վերստանձնելու կապակցությամբ և փոխանցեց ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի շնորհավորական ուղերձը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող մի շարք հարցեր:

Կողմերն անդրադարձան երկու պետությունների միջև միջխորհրդարանական կապերի ընդլայնման հեռանկարներին` կարևորելով խորհրդարանական դիվանագիտության դերը ինչպես երկկողմ հարաբերություններում, այնպես էլ՝ միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության ամրապնդման գործում:




Լրահոս