Վայոց Ձորի նախկին մարզպետը չարաշահել է պաշտոնեական լիազորությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Վերջին ամիսներին Վայոց Ձորի նախկին մարզպետի կատարած օրինազանցություններն անմիջապես հայտնվեցին ոստիկանների ուշադրության կենտրոնում, զուգահեռաբար հասարակական հնչեղություն ստացան։
Այսօր նախաքննությունն այն փուլում է, որ Ոստիկանությունն արդեն որոշ փակագծեր է բացում։ 
“Շուրջ 10 համայնքների ղեկավարներ կեղծ տեղեկություններ են ներկայացրել մարզպետարանի գյուղվարչություն, ներկայացրել վառելիք ստացող շահառուների վերաբերյալ կեղծ հաշվետվություններ, որոնց միջոցով բնակչության համար նախատեսված ընդհանուր 174.820 լիտր դիզվառելիքը չի բաշխվել և սուբսիդավորման համար նախատեսված շուրջ 15.733.800 դրամ գումարը հափշտակվել է մարզպետարանի ղեկավար անձանց կողմից՝ չարաշահելով պաշտոնական լիազորությունները։ 
Դեպքի առթիվ հարուցվել է Քր. գործ ՀՀ Քր. Օր 308 հոդվածի երկրորդ մասի 179 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ մասի 1-ին կետերի հատկանիշներով։ Գործն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն”։
Մանրամասները դիտե՛ք “02” հաղորդաշարի մայիսի 30-ի թողարկման մեջ։




Լրահոս