Երեկ Ապարանում ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն իր կառուցած խաչ-հուշահամալիրի մոտ բոլորից առանձին նշել է Առաջին հանրապետության օրը: Դատախազի կազմակերպած միջոցառմանը ներկա են եղել ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամներ՝ Գարեգին Նուշիկյանը, Սամվել Ալեքսանյանը, դատախազի եղբայր Ռուբեն Հովսեփյանը, ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Արագած Ախոյանը, նախկին պատգամավոր Մխիթար Վարագյանը: ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Վրեժ Մարկոսյանը ներկա չի եղել միջոցառմանը, քանի որ Հայաստանում չէ: Այստեղ ուշագրավն այն է, որ ՀՀ գլխավոր դատախազը մշտապես Հանրապետության տոնը նշում է առանձին ու իր «թիմի» հետ:
ԻՐ ԹԻՄՈՎ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ