ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՊԱՀՈՒՍՏՆԵՐԸ ՆՎԱԶԵԼ ԵՆ
2013 թվականի ապրիլի վերջի դրությամբ Հայաստանի համախառն միջազգային պահուստները կազմել են 1638,2 մլն ԱՄՆ դոլար: Պահուստների մեծ մասը՝ 1624,2 մլն ԱՄՆ դոլարը, կազմել են ազատ փոխարկելի արտարժույթով արտաքին ակտիվները: Ընթացիկ տարվա ապրիլին, մարտ ամսվա համեմատ, մեր երկրի համախառն միջազգային պահուստներն աճել են 6,8 մլն ԱՄՆ դոլարով: Միեւնույն ժամանակ, 2012-ի դեկտեմբեր ամսվա վերջի դրությամբ գրանցված ցուցանիշի համեմատ գրանցվել է անկում 161,2 մլն ԱՄՆ դոլարով: 2013-ի մարտի  վերջի դրությամբ Հայաստանի համախառն միջազգային պահուստները կազմել են 1631,4 մլն ԱՄՆ դոլար, իսկ 2012-ին դրանք 1799,4 մլն ԱՄՆ դոլար էին:

ՍԵՓԱԿԱՆ ԳՐՊԱՆՆԵՐԸ
Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որոշմամբ` քաղաքի տարբեր հատվածներում գտնվող հողատարածքները 99 տարի ժամկետով կառուցապատման իրավունքով տրամադրվել կամ ձեւակերպվել են մեկ անձի անունով: Այդ հողատարածքները շահագործվում են որպես ավտոկանգառ: Իսկ թվով 15 ավտոկանգառների գործունեությունից ստացվող եկամուտը՝ մեքենաներից գանձվող հարկերը, չի մուտքագրվում տեղական բյուջե, այն ամբողջովին մտնում է որոշ անհատների գրպանը:

ԾԱԽՍՈՒՄ ԵՆ ՈՒ ԾԱԽՍՈՒՄ
2012թ. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ՀՀ նախագահի աշխատակազմին փաստացի հատկացվել է 4 մլրդ 28 մլն դրամ (մոտ 10 մլն դոլար)՝ ճշտված բյուջեով նախատեսված 4 մլրդ 39 մլն դրամի փոխարեն: Միեւնույն ժամանակ, 2012թ. ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի եւ պատգամավորների պահպանման համար նախատեսված միջոցներն օգտագործվել են 99,9%-ով` կազմելով 2,7 մլրդ դրամ: Այսպիսով՝ նախորդ տարվա համեմատ Ազգային ժողովի պահպանման ծախսերն էական փոփոխություն չեն կրել:




Լրահոս