Մոսկվայի Ազգային հետազոտական միջուկային համալսարանից (ՄԻՖԻ) 3 թուրք ուսանող է հեռացվել. գրում է «ՌԲԿ»-ն:
Թուրք ուսանողներին հեռացրել են ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության որոշմամբ:
Ռուսաստանի Դաշնության նախագահին առընթեր Մարդու իրավունքների և քաղաքացիական հասարակության զարգացման հարցով խորհուրդը պարզաբանել է, որ թուրք ուսանողներին հեռացրել են, քանի որ անցանկալի են համարել ՌԴ տարածքում նրանց գտնվելը:
Ռուսաստանի կառավարությունում չեն մեկնաբանել թուրք ուսանողների հեռացումը: Դեկտեմբերի վերջին ՌԴ ԿԳՆ ղեկավար Դմիտրի Լիվանովը հայտարարել էր, որ 2 կամ 3 թուրք ուսանողի հեռացրել են ՄԻՖԻ-ից՝ «բացառապես ակադեմիական պարտքի պատճառով»:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան