Կերակրի սոդայի և նրա առավելությունների մասին գիտեն շատերը: Սակայն այն կարելի է կիրառել այլ նպատակներով, որոնք այդքան էլ հայտնի չեն:
Խոհանոցային կիրառումից մինչև կոսմետոլոգիա:
Սոդայի կիրառման անսովոր միջոցներ.
1. Մարզանքից հետո մկանային ցավը թուլացնելու համար սոդայով լոգանք ընդունեք:
2. Սոդայով լոգանքներն օգնում են վերացնել եղունգների կեղտն ու սնկերը:
3. Սոդան նաև հրաշալի միջոց է տհաճ հոտից ազատվելու համար: 1 լ ջրին ավելացրեք 2 ճաշի գդալ սոդա և 1 ճաշի գդալ անանուխի յուղ: Ոտքերը և եղունգները պահեք ջրի մեջ 20 րոպե: Կամ սոդան քսեք ատամի խոզանակի վրա և քսեք մատներին:
4. Շնչառությունը թարմացնելու համար սոդայով և ջրով ողողումներ արեք:
5. Սոդայի օգնությամբ կազատվեք մեղվի և այլ միջատների խայթոցներից առաջացած հետքերից: Այն կօգնի թեթևացնել ցավն ու քորը:
6. Ասպիրինի հետ հավասար մասերով խառնած սոդան կարող է փոխարինել խմորիչին:
7. Արծաթե զարդերը կամ սպասքը կարելի է սպիտակեցնել սոդայի միջոցով: Տաք ջրի մեջ 1 թեյի գդալ սոդա լցրեք, ջրի մեջ թողեք արծաթե իրերը 10-15 րոպե, որից հետո լվացեք գոլ ջրով:
8. Լոբին կամ այլ լոբազգիներ եփելու համար թավայի մեջ լցրեք 1 թեյի գդալ սոդա և 1 լիտր ջուր:
9. Ոտքերի և ձեռքերի վրա կոշտուկների համար կօգնեն 1 ճաշի գդալ սոդայով և 1 լիտր ջրով լոգանքները: Այն կարելի է կրկնել շաբաթական 2-3 անգամ:
10. Սոդայի կիրառման ևս մեկ միջոց. այն օգնում է մաշկից հեռացնել սոխի, սխտորի կամ ձկան տհաճ հոտը:
Այս անսովոր միջոցները ցույց են տալիս, որ ամենապարզ միջոցներն ավելի լավ են հաղթահարում խնդիրները, քան թանկ քիմիական նյութերը: