Սոդայի ճիշտ օգտագործման ձևերը պետք է իմանալ․ հրաշալի հատկություններ ունի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սոդան բավականին արժեքավոր բաղադրիչ է, որի հրաշալի հատկությունների մասին կարելի է խոսել շատ երկար:
Սոդայի կիրառման եղանակներ.

¼ թ.գ. սոդա ավելացրեք 3 հատ հավկիթին, և ձվածեղը կստացվի այնպես, կարծես ռեստորանում է պատրաստված:
Ձկան, սոխի կամ սպեցիֆիկ հոտով այլ մթերքի հետ աշխատելուց հետո ձեռքերը լվացեք սոդայից և ջրից պատրաստված մածուկով:
Եթե կաթսան այրվել է, մեջը 100գ սոդա լցրեք, մի քիչ ջուր և եռացրեք:
Արևային այրվածքից առաջացած ցավը մեղմացնելու համար լոգանք ընդունեք՝ ջրին ավելացնելով 1 բաժակ սոդա:
Միջատների խայթոցից առաջացած քորից կարելի է ազատվել ախտահարված մաշկին սոդայից և ջրից պատրաստված խիտ մածուկ քսելով:

Վարսերին ծավալ հաղորդելու համար շամպունի մի չափաբաժնին 0.5 թ.գ. սոդա ավելացրեք:
Միսն ավելի փափուկ կստացվի, եթե տապակելուց առաջ այն շփեք սոդայով և մի քանի ժամ սառնարանում պահեք:




Լրահոս