Եվրոպայում ներգաղթյալների դեմ ցույցերի ալիք է բարձրացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ներգաղթյալների հոսքի դեմ մասշտաբային ցույցեր են տեղի ունեցել եվրոպական մի շարք քաղաքներում. փոխանցում է The Wall Street Journal-ը:

Մոտ 25 հազար մարդ է մասնակցել Դրեզդենի ցույցերին: Զանգվածային ցույցեր են տեղի ունեցել նաև Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, Դանիայում, Նիդեռլանդներում, Իռլանդիայում, Չեխիայում, Լեհաստանում, Ֆինլանդիայում և Էստոնիայում:

Պարբերականը գրում է, որ ցույցերը չեն անցնել առանց ոստիկանության հետ բախումների:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ԵՄ ներսում սահմանային վերահսկողության սահմանումը կարող է հանգեցնել €100 միլիարդով ՀՆԱ-ի կրճատմանը:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան  




Լրահոս