ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համաձայնության են եկել (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀԿ Գործադիր մարմնի նիստն ավարտվեց, սակայն այսօր էլ ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիայի հետ կապված վերջնական որոշման մասին այդպես էլ չհայտարարվեց: ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը նիստից հետո միայն հայտարարեց, որ ՀՅԴ-ն ու ՀՀԿ-ն նախնական համաձայնության են եկել կոալիցիա կազմելու հարցում:

«Վերջնական համաձայնության մասին կտեղեկանաք մինչեւ շաբաթվա վերջ։ ՀՅԴ-ի հետ Հանրապետական կուսակցությունը շատ հավանական է համարում համաձայնագիրը»,- ընդգծեց Շարմազանովը։

Շարմազանովը չպատասխանեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի պաշտոնանկության մասին հարցին՝ խորհուրդ տալով սպասել երեք օր։ Շարմազանովի խոսքով` պաշտոնների հարցում ևս ՀՅԴ-ն ու ՀՀԿ-ն համաձայնություն ունեն, սակայն հստակ թիվ և անուններ չհրապարակեց:

Հավելենք, որ նախարարական պորտֆելներից ՀՅԴ-ին կտրվեն կրթության և գիտության, էկոնոմիկայի  և տարածքային կառավարման նախարարությունները, իսկ մարզպետներից` Շիրակն ու Արագածոտնը:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս