Կայացել է Հռոմի պապի և պատրիարք Կիրիլի պատմական հանդիպումը. համատեղ հռչակագիր է ստորագրվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հավանայում ավարտվել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի և Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի պատմական հանդիպումը: Բանակցությունների արդյունքում կողմերը համատեղ հռչակագիր են ստորագրել, փոխանցում է Gazeta.ru-ն:

Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդի և Մոսկվայի պատրիարքի հանդիպումը դարձել է առաջինը Մեծ պառակտումից հետո, որը տեղի ունեցավ 1054թ.:

Հոգևոր առաջնորդները հույս են հայտնել, որ հանդիպումը կոգեշնչի ողջ աշխարհի քրիստոնյաներին: Հոգևոր առաջնորդները նշել են նաև, որ ժամանակակից աշխարհում լուրջ վտանգ կա կրոնական ազատության համար:

«Մենք ականատես ենք լինում, թե ինչպես են որոշ երկրներ վերածվում աշխարհիկացված հասարակության, որը խորթ է Աստծո և Նրա արդարացիությանը, և դա լուրջ վտանգ է ներկայացնում կրոնական ազատության համար: Մենք անհանգստացած ենք քրիստոնյաների իրավունքների ներկայիս սահմանափակմամբ՝ չխոսելով խտրականության մասին»,-ասվում է ստորագրված հռչակագրի տեքստում:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան  




Լրահոս