Ռուսաստանն ու ՕՊԵԿ-ի մի շարք երկրներ (Սաուդյան Արաբիա, Քաթար, Վենեսուելա) Դոհայում բանակցությունների արդյունքների համաձայն՝ նավթարդյունահանման սառեցման մասին համաձայնության են եկել. փոխանցում է Bloomberg-ը:
Նման նախաձեռնությունն աջակցում են նաև Քաթարն ու Վենեսուելան:
«Հույս ունենք, որ ՕՊԵԿ-ի անդամ այլ երկրներ կաջակցեն այդ նախաձեռնությունը»,-հայտարարել է Սաուդյան Արաբիայի նավթի նախարարության ղեկավար Ալի ան-Նուայմին:
Ինչպես հայտնի է դարձել ավելի վաղ՝ ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը և ՕՊԵԿ մի շարք երկրներ Քաթարի մայրաքաղաք Դոհայում համաձայնության են եկել նավթարդյունահանման սառեցման մասին: Սակայն Կրեմլում հրաժարվել են մեկնաբանել այդ տեղեկությունները:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան