Մադրիդի «Ռեալ»-ի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն երեկ մեկնարկային կազմում խաղադաշտ է դուրս եկել Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի «Ռոմա»-ի դեմ հանդիպմանը:
Այդ խաղը Ռոնալդուի համար 56-րդն է եղել Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլում: Այդպիսով` Ռոնալդուն կրկնել է «Բարսելոնա»-ի նախկին ֆուտբոլիստ Չավիի ռեկորդը, ով իր ակտիվում նույնպես 56 հանդիպում է գրանցել մրցաշարի այդ փուլում:
Հավելենք, որ Ռոնալդուն նաև միանձնյա առաջատար է Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլում խփած գոլերի քանակով: