Փետրվարի 18-ի գիշերը ահազանգ է ստացվել ոստիկանություն՝ ՌԴ նախագահի ադմինիստրացիայի շենքում, «Սբերբանկ»-ի գրասենյակում և Կարմիր հրապարակում գտնվող սրճարանում ռումբի առկայության մասին. փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:
Ահազանգն իրականացվել է ռուսական գաղութներից մեկում գտնվող բանտարկյալի կողմից:
Պարբերականի տեղեկությունների համաձայն՝ պայթյունի սպառնալիքի մասին հայտնել է Կալուգայի 33-ամյա բնակիչը:
700 մարդ է տարհանվել: Բանտարկյալի ահազանգը կեղծ է եղել: