Միկին մարմնավորում է այն ամենը, ինչ անում է մեր ակումբը. Թոմաս Տուխելը՝ Հենրիխ Մխիթարյանի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Armsport.am»-ի հաղորդմամբ` Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը Գերմանիայի առաջնության 22-րդ տուրի՝ Լեւերկուզենի «Բայերի» դեմ հանդիպումից առաջ անդրադարձել է իր թիմի առաջատարներից մեկին՝ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:

«Հենրիխը հաճոյախոսության կարիք չունի. նա միշտ ձգտում է լավագույնը լինելուն: Մխիթարյանը գիտի, թե ինչպես են իրեն պահում չեմպիոնները: Նա իսկական օրինակ է բոլորի համար այստեղ: Միկին մարմնավորում է այն ամենը, ինչ անում է մեր ակումբը»,- գերմանացի մասնագետի խոսքը մեջբերում է «Բորուսիայի» մամուլի քարտուղարությունը:

«Բայեր» – «Բորուսիա» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 18:30-ին:




Լրահոս