«Մերսեդես»-ով առևանգել են Արմինեին, ում պատճառով էլ ծեծկռտուք է սկսվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 22-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները Էջմիածին քաղաքի Թումանյան փողոցում տեղի ունեցող ծեծկռտուքը կանխելուց հետո 1994 թ. ծնված Արման Բ.-ի «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով բերման են ենթարկել 1987 թ. ծնված Մելիք Բ.-ին, 1993 թ. ծնված Արթուր Բ.-ին, 1988 թ. ծնված Արմեն Գ.-ին և 1986 թ. ծնված Սարգիս Հ.-ին:

Պարզվել է, որ նույն օրը, ժամը 19-ի սահմաններում, Մելիք Բ.-ն ամուսնության նպատակով Արթուր և Արման Բ.-երի հետ նշված ավտոմեքենայով առևանգել են 1992 թ. ծնված Արմինե Գ.-ին, ինչից հետո այդ հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ Արմեն Գ.-ն և Սարգիս Հ.-ն ծեծի են ենթարկել Մելիք, Արթուր և Արմեն Բ.-երին` մարմնի տարբեր մասերում պատճառելով վնասվածքներ:

Նախապատրաստված նյութերն ուղարկվել են Վաղարշապատի քննչական բաժին:




Լրահոս