ՀԱՐՑ. Ես Հայ առաքելական եկեղեցու հետեւորդ եմ, հաճախ եմ այցելում եկեղեցի, բայց պետք է խոստովանեմ, որ երբեք ծոմ չեմ պահել: Հետաքրքիր է իմանալ, թե ընդհանրապես երբ են ծոմ պահում եւ ինչպես:
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնեմ, որ ծոմ են պահում Սուրբ հաղորդություն ստանալու համար, որը բաշխվում է Սուրբ պատարագի ժամանակ: Օրինակ՝ ամեն կիրակի պատարագ է տեղի ունենում, եւ եթե հավատացյալը ցանկանում է հաղորդություն ստանալ, ապա կիրակի առավոտից ոչինչ չպիտի ուտի եւ մասնակցելով Սուրբ պատարագին՝ կստանա հաղորդություն: Ս. հաղորդություն ստանալու համար պետք է նաեւ մկրտված լինել եւ խոստովանության կարգին մասնակցել: Ծոմ պահել նշանակում է ոչինչ չուտել եւ չխմել:
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Իհարկե ցանկալի է, որ յուրաքանչյուր ոք մկրտված լինի ու հետեւի Հայ առաքելական եկեղեցուն: Եվ եթե անձը որոշում է ծոմ պահել կամ հետեւել եկեղեցական մյուս ծիսակարգերին, ապա անհրաժեշտ է, որ գոնե մի փոքր պատկերացում ունենա տվյալ ծեսի մասին: Հուսանք՝ այս կարգի պատասխանները փոքր-ինչ ավելի տեղեկացված կդարձնեն մեր հայրենակիցներին: