Պուտինն ու Ալիևը կրկին հեռախոսազրույց են ունեցել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այս շաբաթ արդեն երկրորդ անգամ հեռախոսազրույց են ունեցել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Երկու երկրների առաջնորդները քննարկել են երկկողմ համագործակցության ակտուալ հարցերը: Այս մասին ասվում է Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

«Կայացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հեռախոսազրույցը: Շարունակվել է համագործակցության ակտուալ հարցերի շուրջ կարծիքների փոխանակումը, առաջին հերթին, առևտրատնտեսական ոլորտում»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ փետրվարի 25-ին կայացած հեռախոսազրույցի ժամանակ Պուտինն ու Ալիևը քննարկվել էին Սիրիայում հրադադարի ռեժիմի հաստատման հարցով Ռուսաստանի և ԱՄՆ-ի համաձայնությունը:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան    




Լրահոս