Սիրիան կբաժանվի 3 մասի. թուրքական ԶԼՄ-ներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքական Yenişafak պարբերականը հոդված է հրապարակել, որում ասվում է, որ եթե Սիրիայում կառավարական ուժերի և ընդդիմադիր խմբերի միջև ուժի մեջ մտած հրադադարի ռեժիմն անարդյունավետ լինի, ապա գործի կդրվի ամերիկյան պլան «Բ»-ն, և Սիրիան կբաժանվի 3 մասի. փոխանցում է ԱՊԱ գործակալությունը:

Պարբերականը գրում է, որ 2012թ. Լիբիայում ԱՄՆ դեպսան Քրիստոֆեր Սթիվենսոնի սպանությունից հետո Սպիտակ տան ղեկավարությունը որոշում է ընդունել Սիրիայի հարցում իր քաղաքականության փոփոխման մասին: ԱՄՆ-ում զգուշանում են, որ Բաշար Ասադի հրաժարականից հետո իշխանության գլուխ կանցնեն ամերիկաիսրայելական հակառակորդները:

Yenişafak-ի փոխանցմամբ՝ տվյալ պլանը կազմված է 3 մասից՝ առաջին շրջանն իր մեջ ներառում է Դամասկոսի, Համսի և Տարտուսի հարավը, որոնք ձգվում են մինչև Թուրքիայի սահման: Երկրորդ մասը՝ քրդական շրջանն է: Եվ երրորդը՝ Իդլիբի և Դերայի շրջանները, որոնք ղեկավարվում են ընդդիմադիր ուժերի կողմից:

Չորրորդ պայմանական հատվածը ԻՊ-ի վերահսկողության տակ գտնվող Ռաքքա և Պալմիրա քաղաքներն են: ԻՊ-ի ոչնչացումից հետո այդ տարածքները կանցնեն միջազգային կոալիցիայի վերահսկողության տակ:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան      




Լրահոս