ՔԿՀ պետի տեղակալը դատապարտյալից պահանջել ու ստացել է առանձնապես խոշոր չափի գումար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ՀՀ ԱՆ “Նուբարաշեն” ՔԿՀ-ի պետի օպերատիվ գծով նախկին տեղակալ Դավիթ Մուրադյանի կողմից դատապարտյալ Արտակ Հակոբյանից առանձնապես խոշոր չափերի դրամ եւ գույք կաշառք ստանալու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով հարուցված քրեական գործի նախաքննությունը:
ՀՔԾ մամուլի ծառայունից հայտնում են, որ նախաքննությամբ պարզված տվյալների համաձայն` Դավիթ Մուրադյանը, հանդիսանալով պաշտոնատար անձ, կաշառք տվողի օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություն կատարելու, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով այդպիսի գործողություն կատարելուն նպաստելու, ծառայության գծով հովանավորչության համար դատապարտյալ Արտակ Հակոբյանից եւ նրա կնոջից՝  Հայաստան Հակոբյանից, պահանջել ու ստացել է առանձնապես խոշոր չափերի դրամ եւ գույք:
2013թ. հունիսի 24-ին քրեական գործն ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին՝ Դավիթ Մուրադյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով կազմված մեղադրական եզրակացությունը հաստատելու եւ քրեական գործը դատարան ուղարկելու համար:




Լրահոս