Ինչպես տեղեկացնում է TASS-ը, ՄԱԿ-ը հաստատել է Սիրիայում ԱՄՆ-ի և ՌԴ-ի ջանքերի շնորհիվ հաստատված հրադադարի ռեժիմի առաջին օրը բռնությունների մակարդակի նվազեցման փաստը:
«Սա ընդամենը հրադադարի առաջին օրն է. առայժմ ռազմական գործողությունների դադարեցումը հանգեցրել է բռնությունների մակարդակի կրճատմանը»,- հայտարարել է ՄԱԿ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը: