Ուկրաինայի արևելքում կրակոցների թիվն աճել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անցած մեկ օրվա ընթացքում ուկրաինացի զինծառայողները 71 կրակոց են արձակել: Ամենաշատ կրակոցները գրանցվել են Դոնեցկում: Այս մասին ասվում է Հակաահաբեկչական օպերացիայի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ, փոխանցում է Korrespondent.net-ը:

Շտաբի հաղորդագրության մեջ ասվում է, որ 3 անգամ կրակ է բացվել Ավդեևկա և Զայցեվո շրջանների մոտակայքում: Նռնականետերից և ծանր հրետանուց կրակ է բացվել Պեսկով, Օպիտնի, Նովգորոդսկի, Տրոիցկի և Մայորսկի շրջաններում:

Նոր տարուց հետո Ուկրաինայի արևելքում իրավիճակը վատթարացել է: Կրակոցների թիվը զգալիորեն աճել է: Վիճակն առավել լարված է Դոնեցկում:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան   




Լրահոս