ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը ռուսական «Ռեգնում» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է, թե գազի սակագնի վերաբերյալ բանակցությունների ժամանակ ռուսական կողմը քաղաքական հարցեր առաջ չի քաշել: Բայց նա նշել է, թե Հայաստանը ՌԴ-ից միջուկային էներգիա եւ գազ է ներկրում, ու Մաքսային միությանն անդամակցելու դեպքում հնարավոր է գազի ու միջուկային էներգիայի սակագների նվազում. «Այդ առումով, Մաքսային միությանն անդամակցելը ձեռնտու է մեզ համար: Բայց սա դժվար հարց է, ու հարկավոր է ճիշտ որոշում ընդունել»: Ուշագրավն այն է, որ ՀՀ էներգետիկայի նախարարը նման հայտարարություններ անում է հենց Սերժ Սարգսյանի` պաշտոնական այցով Լեհաստանում գտնվելու օրերին: Նշենք, որ Լեհաստանը համարվում է մեր տարածաշրջանում եվրոպական քաղաքականության համակարգողն ու Արեւմուտքի «խոսափողը»:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ