Անգամ ՀՀԿ-ի «գիրկը վազելը» Պալաչին չօգնեց. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է՝ Աբովյանի քաղաքապետի նախկին թեկնածու Արթուր Հարությունյանին (Պալաչ) պատկանող «Քինգ դե լյուքս» ընկերությունն արդեն մի քանի ամիս է, ինչ սնանկ է ճանաչվել: Ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջով դատարան է դիմել «Առէկսիմբանկ»-ը: Այժմ բանկը հավաքագրում է ընկերության գույքը, եւ առաջիկայում տեղի կունենա դրա աճուրդը:

«Ժողովուրդ»-ն արդեն տեղեկացրել է, որ «Քինգ դե լյուքս»-ի գույքը ցանկություն ունի գնել ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի գրուպ» ընկերությունը: Ինչպես հայտնի է՝ Հարությունյանը ԲՀԿ նախկին առաջնորդի սանիկն է: Նախկինում, երբ նրա գործերը դեռ «աջ էին գնում», այդ հանգամանքը հիմնականում պայմանավորվում էր հենց Ծառուկյանի հետ ունեցած մտերմությամբ: Իսկ թշնամանալուց հետո Հարությունյանի գործերը սկսեցին գնալով վատանալ: Անգամ ՀՀԿ-ի «գիրկը վազելը» Պալաչին չօգնեց: Ի վերջո, նրան պատկանող ընկերությունը պաշտոնապես սնանկ ճանաչվեց: Այսպիսին է հայաստանյան գործարարության առանձնահատկությունը»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս