Կառավարության այսօրվա նիստի ժամանակ ՀՅԴ-ական մարզպետների նշանակումը հաստատվեց: Որոշում կայացվեց Գաբրիել Գյոզալյանին նշանակել Արագածոտնի մարզպետ: Մեկ այլ որոշման համաձայն` Շիրակի մարզպետ նշանակվեց Հովսեփ Սիմոնյանը:
Նախագիծը գործադիրին ներկայացրեց Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը: Ընդգծենք, որ դաշնակցական մարզպետների նշանակումը պայմանավորված է ՀՀԿ-ՀՅԴ քաղաքական համագործակցությամբ: