Լիլիթ Մկրտչյանը 2-րդն է Համաշխարհային մտավոր խաղերում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չինաստանի Հուան Ցյան քաղաքում այսօր ավարտվեց Համաշխարհային մտավոր խաղերի շրջանակներում անցկացվող շախմատի մրցաշարը:

Արագ և կայծակնային մրցաշարերից հետո գրոսմայստերները մրցեցին բասկյան մրցաձևում: 5 տուրերից հետո շախմատի Հայաստանի հավաքականի անդամ Գաբրիել Սարգսյանը հավաքելով 4,5 միավոր զբաղեցրեց 11-րդ հորիզոնականը, իսկ Սերգեյ Մովսիսյանը՝ 3,5 միավորով 14-րդ տեղում է:

Կանանց մրցաշարում Լիլիթ Մկրտչյանը հավաքած 5 միավորով 2-րդ տեղում է:

Լուսանկարը՝ պաշտոնական կայքի

ՀԱՕԿ լրատվության բաժին




Լրահոս