Ժողովուրդ. Բժիշկը ծեծել է 50-ամյա քաղաքացուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Ժողովուրդ”-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ 24-ամյա Պարգեւ Ադիբեկյանը, որը “Էրեբունի” բժշկական կենտրոնի, նորաթուխե բժիշկներից է, ծեծի է ենթարկել Հայաստանի նկարիչների միության հսկիչ 50-ամյա Գագիկ Սահակյանին:
Մեր տեղեկություններով՝ հուլիսի 1-ին՝ ժամը 22:50-ի սահմաններում, նկարիչների միության շենքի մոտակայքում Պարգեւն ու Գագիկը վիճաբանել են: Սակայն մեզ դեռեւս չի հաջողվել պարզել, թե որն է եղել վիճաբանության պատճառը: Միայն հայտնի է, որ նրանց հաշտեցրել է Հայաստանի նկարիչների միության անվտանգության աշխատակից 23-ամյա Զորի Բալասանյանը, որին ավելի ուշ օգնության են հասել ոստիկանները՝ կողմերին բերման ենթարկելով:
Մանրամասները “Ժողովուրդ”-ի այսօրվա համարում




Լրահոս