Իշխանությունները ծրագրում են Ընտրական նոր օրենսգրքի նախագծի քննարկումները սկսել այս ամսվա վերջին. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի իշխանությունները ծրագրում են ՀՀ ընտրական նոր օրենսգրքի նախագծի քննարկումները սկսել այս ամսվա վերջին: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է, որ առաջիկա քառօրյայից հետո նախագիծը նախ կքննարկվի մշտական հանձնաժողովներում, որից հետո մարտի 22-ին կամ 23-ին նախապատրաստվում են լսումներ կազմակերպել:

«Մեծ լսումներ են նախապատրաստվում, որպեսզի հնարավորինս կարողանանք հանրությանը մասնակից դարձնել այդ քննարկումներին եւ նաեւ շահագրգռված այն միջազգային կազմակերպություններին, որոնք կարող են իրենց խորհուրդներով օգտակար լինել: Իրականում մենք ունենք դեռ բավականին երկար ժամանակ եւ պետք է հնարավորինս կարողանանք այդ քննարկումների արդյունքում բոլոր արած առաջարկությունները դնել քննարկման»,- ասաց Բաղդասարյանը: Հիշեցնենք, որ խորհրդարանը պարտավոր է նոր ԸՕ-ի քննարկումներն ավարտել եւ փաստաթուղթն ընդունել մինչեւ մայիսի կեսերը, որպեսզի այն հունիսի 1-ից ուժի մեջ մտնի»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս