Իրանը մտադիր է ավելի լայնամասշտաբ զորավարժություններ անցկացնել, հայտարարել է Իրանի ցամաքային զորքերի հրամանատար Ահմադ Ռեզա Փուրդաստանը:
РИА Новости գործակալության փոխանցմամբ՝ վերջին փորձարկումները բազմաթիվ պետությունների քննադատություններին էին արժանացել, մասնավորապես, այն քննադատել է ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Սամանտա Փաուերը:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն Իրանին կոչ է արել «զգուշավոր գործել» և չնպաստել տարածաշրջանում լարվածության աճին:
Իսրայելը համաշխարհային գերտերություններին կոչ է արել Իրանի դեմ միջոցառումներ ձեռնարկել բալիստիկ հրթիռների արձակման պատճառով: