Հաջորդ կուսակցությունը Վահան Բաբայանն է հիմնելու՝ ՀՀԿ-ի դուստր ձեռնարկություն. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. ««ԲՀԿ-ից հեռացած Վարդան Օսկանյանը երեկ հայտարարեց նոր կուսակցություն ստեղծելու մասին, տեղեկություններ կան, որ հաջորդ կուսակցությունը Վահան Բաբայանն է հիմնելու։ Այսպես ասած՝ ՀՀԿ-ի դուստր ձեռնարկություն։ «Իմ քաղաքական պլաններում դեռևս նման հարց չկա»,-երեկ մեր լրագրողին վստահեցրել է Բաբայանը՝ այնուամենայնիվ, կտրուկ չբացառելով նման հեռանկարը։ Իսկ եթե կուսակցություն չստեղծի, ո՞րն է լինելու իր հաջորդ հանգրվանը՝ ՄԻԱԿ-ը, ՀՀԿ-ն, ո՞րը։

Բաբայանն ասաց, որ դեռ որևէ պլան այս պահին չունի, փոխարենը կտրականապես բացառեց, որ կհայտնվի Օսկանյանի կուսակցությունում. «Այդ մեկը հաստատ բացառում եմ»։ Ի դեպ, առաջիկայում Էլինար Վարդանյանը, Ստեփան Մարգարյանը և Վահե Հովհաննիսյանը կհայտարարեն Օսկանյանի կուսակցությանն անդամագրվելու մասին, թեպետ երեկ հայտարարում էին, որ դեռ նման առաջարկ չեն ստացել»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս