Երեկ, հուլիսի 10-ին Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ԵՄ հարաբերությունները, Ասոցացման համաձայնագիրը եւ տարածաշրջանային մարտահրավերները:
Ավելի ուշ` “Ժառանգություն” կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը եւ մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը, խորհրդարանական մյուս ոչ-իշխանական կուսակցությունների ներկայացուցիչների հետ միասին խմբային հանդիպում են ունեցել պարոն Ֆյուլեի հետ:
“Ժառանգություն” կուսակցության լրատվական ծառայություն