Ծառայողական ավտոմեքենաներին միլիոնավոր դրամներ տալու փոխարեն Տարոն Մարգարյանը կարող է քաղաքային տրանսպորտով երթևեկել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեւանի քաղաքապետարանն ընդհանուր ունի 62 ծառայողական ավտոմեքենա: Դրանցից 44-ը քաղաքապետարանի հաշվեկշռում գտնվող, այսինքն՝ համայնքի միջոցների հաշվին ձեռքբերված ավտոմեքենաներ են: Մնացած 18 ավտոմեքենաները Երեւանի քաղաքապետարանն օգտագործում է վարձակալական հիմունքներով: Այս տվյալները «Ժողովուրդ»-ը ստացավ Երեւանի քաղաքապետարանից: Նկատենք, որ ծառայողական ավտոմեքենաների վրա ծախսվող մոտ 300 մլն դրամով Երեւանի քաղաքապետարանը կարող էր բազում խնդիրներ լուծել:

Բայց այդպես չեն վարվում, որովհետեւ մարդիկ կարծում են, որ եթե իրենց երեւանցիները հանդուրժում են` որպես Երեւանի քաղաքապետի կամ փոխքաղաքապետի, ապա պարտավոր են ֆինանսավորել նաեւ իրենց ցոփ ու շվայտ կյանքը: Բայց Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը եւ նրա ենթակաները, եթե չունեն իրենց անձնական ավտոմեքենան, ապա  կարող են հասարակական տրանսպորտով երթեւեկել: Այդ դեպքում երեւանցիների հոգսերին անձամբ ծանոթ կլինեն»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս