Նախընտրական տպավորություն չկա, սակայն խորհրդարանում, կարծես, կրքերը թեժանում են: ԱԺ-ում իր ելույթն այսօր այսպես սկսեց ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, ապա, խոսքն ուղղելով ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանին, ասաց. «Դուք, իհարկե, փորձեցիք շատ ազնվորեն, համբերատար բացատրել, թե ինչու է Հայաստանում բենզինի գինը բարձր` ի համեմատ մեր հարևան երկրների, և մասնավորապես, Վրաստանի: Բայց Ձեր բոլոր պատասխանները, այդուհանդերձ, հիմնավոր չէին: Փաստ է` Հայաստանում բենզինի գները բարձր են, իսկ նավթինը` ցածր»:
Ելույթն ամբողջությամբ` տեսանյութում: