ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ՀԱԿ-ին դիմած իր նամակին` նշեց, որ խոսքը հանձնաժողովի տեղերը զիջելու կամ չզիջելու մասին չէ: Ինչպես հայտնի է, Փաշինյանը դիմել է ՀԱԿ-ին` Հրազդանի քաղաքապետի ընտրություններում տեղերը Սասուն Միքայելյանին տալու համար:
«Զիջել տեղերը կարող է «Ժառանգություն»-ը, բայց ՀԱԿ-ի դեպքում զիջման խնդիր չկա: Սասուն Միքայելյանը ՀԱԿ-ի նախընտրական ցուցակում 13-րդն է, և անուրանալի է նրա ավանդը ՀԱԿ-ի ձևավորման գործում»,- ընդգծեց նա:
Անդրադառնալով իրենց և ՀԱԿ-ի հարաբերություններին` Փաշինյանը նշեց. « Ջրերը հոսել են, իսկ օրենսդրությունը չի հոսել: Օրենսդրությունը ոնց եղել` մնացել է. ես չեմ խոսում հարաբերությունների, տրամադրությունների մասին, այլ օրենսդրությունից բխող հետևանքների մասին»:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: