Ստամբուլում անհայտ անձինք թալանել են հայ պրոֆեսորի տունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դիմակավոր 3 անձինք Ստամբուլում մարտի 15­-ին թալանել են 77-­ամյա հայ պրոֆեսոր Հակոբ Կոթողյանի՝ Էմիրգանում գտնվող առանձնատունը: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-­ը՝ վկայակոչելով «Ակոս» պարբերականը:

Քանի որ հանցագործության պահին Հակոբ Կոթողյանը տանը չի եղել, հանցագործները կապկպել են պրոֆեսորի կնոջը՝ 63­-ամյա Սուզան Կոթողյանին և պահանջել չհրկիզվող պահարանի գաղտնաբառը: Կինը հրաժարվել է, ինչից հետո գողերը նրան բռնության են ենթարկել:

Չդիմանալով կտտանքներին՝ Սուզանը ստիպված է եղել ասել գաղտնաբառը:
Հանցագործները չհրկիզվող պահարանից հանել են 1,5 միլիոն թուրքական լիրա (շուրջ կես միլիոն ԱՄՆ դոլար) և փախել: Կապանքները հազիվ արձակել կարողացած կինը զանգահարել է ոստիկանություն: Իրավապահ մարմինները վերցրել են տեսաձայնագրությունները:

Սուզան Կոթողյանին տեղափոխել են հիվանդանոց:




Լրահոս