Ցրտահարության հետ կապված բացվել է Թեժ գիծ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը լրատվության տարբեր աղբյուրներով տեղեկացնում է հանրապետության հողօգտագործողներին սպասվելիք ցրտահարությունների վտանգի և դրա կանխարգելման գործողությունների վերաբերյալ: Նկատի ունենալով, որ այգեգործության պրակտիկայում ցրտահարության դեմ պայքարի փորձարկված կանխարգելող միջոց է հանդիսանում այգիների առատ ոռոգումը, ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեն հանձնարարել է հանրապետության ջուր օգտագործող ընկերություններին այդ օրերին գյուղացիական տնտեսություններն ապահովել ոռոգման ջրով:

Կոմիտեում ստեղծվել է աջակցող խումբ, բացվել է հեռախոսային <<թեժ գիծ>>: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 54-06-14, 54-06-15 հեռախոսահամարներով:

ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի լրատվական բաժին




Լրահոս